Իրավական 

Airbus А320-ի 2-րդ «սև արկղի» ձայնագրությունը հաստատում է, որ օդաչուն միտումնավոր է գործել

analitik.am

Ֆրանսիական Ալպերում մարտի 24-ին կործանված Airbus А320 ինքնաթիռի 2-րդ «սև արկղի» վերծանումը հաստատում է երկրորդ օդաչուի մեղավորությունը, այս մասին ասվում է Տրանսպորտային պատահարների հետաքննությունների և վերլուծության ֆրանսիական բյուրոյի տարածած հաղորդագրությունում, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։

 



«Ստացված առաջին տեղեկությունները վկայում են այն մասին, որ օդաչուի խցիկում գտնվողը հատուկ իջեցրել է և փոխել կարգավորումները, որպեսզի մեծացնի արագությունն անկման ժամանակ»,- ասվում է փորձագետների հաշվետվությունում։

 



Ինքնաթիռի 2-րդ «սև ակղը» հայտնաբերվել է հինգշաբթի, որից հետո տարվել է Փարիզ՝ վերծանման համար։

Նույն շարքից