Իրավական 

ԱՄՆ-ում ոստիկանների ձեռքից միայն մարտին զոհվել է ավելի շատ մարդ, քան բրիտանական ոստիկանության կողմից․ զեկույց

analitik.am

Մարտին ամերիկյան ոստիկանությունը սպանել է 111 մարդու. դա վկայում է այն մասին, որ իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից ուժի կիրառումը տեղի է ունենում չափազանց հաճախ՝ ասվում է «XXI դարի ոստիկանական վերահսկողություն» հատուկ աշխատանքային խմբի զեկույցում։



Այն ստեղծվել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հանձնարարականով 2014-ի դեկտեմբերին՝ այն բանից հետո, երբ ԱՄՆ-ում ոստիկանական կամայականության դեմ զանգվածային բողոքի ալիք բարձրացավ։



«ԱՄՆ-ում ոստիկանների ձեռքից միայն մարտին զոհվել է ավելի շատ մարդ, քան բրիտանական ոստիկանության կողմից՝ ավելի քան 100 տարում»,- զեկույցի տվյալները մեկնաբանում է Sputnik գործակալությունը։

Նույն շարքից