Իրավական 

Մոսկվայում Թուրքիայի դեսպանատան ուղղությամբ կրակած հային 2 տարվա ազատազրկման են դատապարտել

analitik.am

Մոսկովյան դատարանը երկու տարվա ազատազրկման է դատապարտել Արթուր Միրզոյանին, որը կրակել էր Մոսկվայում Թուրքիայի դեսպանատան ուղղությամբ:

 


Այդ մասին «Մոսկվա» լրատվական գործակալությանը տեղեկացրել է նրա փաստաբան Գեորգի Շատվորյանը:

 


«Դատարանն իմ պաշտպանյալին երկու տարվա ազատազրկման է դատապարտել, բայց վճիռը բողոքարկելու ենք», - ասել է Շատվորյանը:

 


Քննության տվյալներով՝ Արթուր Միրզոյանը 2014 թվականի օգոստոսի 18-ին կրակել էր Մոսկվայում Թուրքիայի դեսպանատան ճակատային հատվածում գտնվող Թուրքիայի զինանշանի վրա:

 


Նա ընդունել է հանցանքը: Միրզոյանի դեմ գործ էր հարուցվել «խուլիգանություն» հոդվածի հատկանիշներով:

Նույն շարքից