Իրավական 

Կործանված Airbus-ի օդաչուի հինգ բժիշկների մոտ խուզարկումներ են անցկացվել. Spiegel

analitik.am

Ֆրանսիական Ալպերում մարտի 24-ին կործանված Airbus ինքնաթիռի օդաչու Անդրեաս Լյուբիցի հինգ բժիշկների մոտ խուզարկումներ են անցկացվել, գրում է gazeta.ru-ն: Այդ մասին գերմանական Spiegel թերթը տեղեկացել է իր աղբյուրներից:

 



«Այսօր խուզարկումներ են անցկացվել հինգ բժշկական հաստատություններում, ուր այցելել էր երկրորդ օդաչուն։ Առգրավվել են բոլոր անհրաժեշտ բժշկական փաստաթղթերը»,- հայտարարել է աղբյուրը:

 



Նրա խոսքով՝ շատ բժիշկներ դիմում են իրավապահ մարմիններին՝ հայտարարելով, որ նրանք խորհրդակցություն են տրամադրել Լյուբիցին: Թերթի զրուցակիցը նշել է, որ օդաչուն այցելել է զարմանալի քանակությամբ բժիշկների:



 

Աղբյուրն ընդգծել է, որ 27-ամյա Լյուբիցը կամ շատ էր ցանկանում ազատվել առողջական խնդիրներից, կամ փորձում էր շփոթեցնել բժիշկներին, որպեսզի նրանք չձևավորեն հիվանդության տևողության և մասշտաբների մասին պատկերացում:

 



Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Germanwings ավիաընկերության Airbus A320 ինքնաթիռը մարտի 24-ին կործանվել է ֆրանսիական Ալպերում: Բարսելոնայից Դյուսելդորֆ ուղևորվող ինքնաթիռում եղել է 150 մարդ։

 



Նույն շարքից