Իրավական 

Երրորդմասցի Լյովիկի ընկերը կմնա հաշմանդա՞մ. Armtimes.com

analitik.am

«Չարբախում մարտի 31-ի գիշերը հնչած կրակոցների հետեւանքով վիրավորված Վարդան Կարապետյանին «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքից նախօրեին տեղափոխել են վիրաբուժական բաժանմունքի հիվանդասենյակ:



Այս մասին երեկ Armtimes.com-ի հետ զրույցում ասել է վերակենդանացման բաժանմունքի ղեկավար Արմեն Մուրադյանը՝ հավելելով, որ տուժածի վիճակը կայուն է, կա դրական դինամիկա: «Հավանականություն կա, որ կարող է հաշմանդամ մնալ, նա ոտքերը չի զգում, չի շարժում, հնարավոր է մնա անվասայլակին»,- եզրափակեց Արմեն Մուրադյանը: Նշենք, որ Կարապետյանը բ/կ է տեղափոխվել ծանր վիճակում: Նրա մոտ առկա է եղել լյարդի պատռվածք, ողնաշարի ողնուղեղի վնասվածք:



Սույն դեպքի առթիվ հարուցվել է քրգործ՝ ՀՀ ՔՕ 34-104 հոդվածի (սպանության փորձ) եւ 235-րդ հոդվածի (ապօրինի կերպով զենք, պահելը, կրելը) հատկանիշներով: Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանից հետաքրքրվեցինք, թե արդյո՞ք գործի շրջանակներում ձերբակալված անձ կա: Ի պատասխան՝ Տռուզյանն ասաց, որ ձերբակալված չկա, իսկ նախաքննությունը շարունակվում է:

Նույն շարքից