Մշակույթ 

5 գիրք, որ խորհուրդ է տալիս կարդալ Մարկ Ցուկենբերգը

Business Insider-ը հավաքագրել և իր ընթերցողներին է ներկայացնում Ֆեյսբուք սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկենբերգի առաջարկած գրքերը բիզնեսի և տնտեսագիտության վերաբերյալ։

e53fd6473ead0afa5743292dfe51fe21948ebd9bՀենրի Քիսինջերի «Համաշխարհային կարգ» գրքում ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղարը վերլուծում է ժամանակակից համաշխարհային քաղաքականության իրավիճակը և բացատրում, թե ինչպես են տարբեր երկրների կառավարությունները գործակցում միմյանց հետ և թե ինչու չեն կարողանում փոխզիջումների գնալ։

7e0a1a544d572516e07da176d5447c76d175d945Տնտեսագետ Դարոն Էյսմոգլի և քաղաքագետ Ջեյմս Ռոբինսոնի «Ինչու է պետությունը դիմանում անհաջողություններին» գիրքը, ինչպես նշել է ֆեյսբուքի հիմնադիրը, իրեն օգնել է հասկանալ և վերլուծել համաշխարհային ճգնաժամի առաջացման խնդիրները։

8eefdcba4ef6986d001372d6fc6a5070d864a2c4«Ռացիոնալ լավատեսը» գրքում լրագրող Մետ Ռիդլին գրում է, որ շուկայական տնտեսությունը մարդկության առաջընթացի աղբյուրն է և մարդկության զարգացումը արագանում է այն ժամանակ, երբ բիզնեսին ընդլայնվելու հնարավորություն են տալիս։

55f80c71fd820222eef594c64882a1b5e4e69b26Հետազոտողներ Դարել Քոլինզը, Ջոնաթան Մարդոկը, Սթյուարթ Ռազենֆորդը և Օրալդա Ռաթվենը 10 տարի ուսումնասիրել են Բանգլադեշի, Հնդկաստանի և Հարավային Աֆրիկայի տնտեսության ստորին կարգերը և իրենց վերլուծությունները ներկայացրել «Աղքատության պորտֆոլիո»  գրքում։

 Հեղինակները բացահայտել են, որ աղքատությունը ամենևին էլ այն վայրերում չի զարգացել, որտեղ «մարդիկ չեն կարողանում գումար վաստակել կամ  տնօրինել դրանք»։ Որպես կանոն՝ դա առաջանում էի այնտեղ, որտեղ մարդիկ ֆինանսական հաստատությունների ծառայություններում մուտք չունեն։

«Հուսով եմ, այս գիրքը ինձ որոշակի պատկերացում կտա, թե ինչպես կարող ենք օգնել և նրանց կյանքը բարելավել»,- ասել է Ցուկենբերգը։

98d80278ee82e74fd858dac06137edd75fa0cfa9Պատմական «Մուկադիմա» գրքում, որը գրված է 1377 թվականին արաբ պատմաբանի և փիլիսոփա Իբն Հալդունոյի կողմից, բացատրվում է, թե ինչպիսին պետք է լինեն պետության գործառույթները։ Նա շատ է կարևորում աշխատանքի բաժանումը, որը տնտեսության ձևավորման կարևոր նախապայմաննէ։

Նույն շարքից