Մշակույթ 

Դմիտրի Շեպելևը որդու համար թիկնապահ է վարձել

Դմիտրի Շեպելեւը հրաժարվում է որդուն Վլադիմիր Ֆրիսկեի մոտ թողնել առանց թիկնապահի: Վլադիմիր Ֆրիսկեի ներկայացուցիչ Ալեքսանդր Կարաբանովի խոսքով, հեռուստահաղորդավար Շեպելեւը համարում է, որ շփումը հնարավոր է միայն թիկնապահների հսկողությամբ, հայտնում է «Комсомольская правда» կայքը:

Դրա պատճառով Վլադիմիր Ֆրիսկեն արդեն մի քանի ամիս է չի տեսել թոռնիկին:

Ամենայն հավանականությամբ վիճակը մոտ ապագայում չի փոխվի, քանի որ կոնֆլիկտի երկու կողմերն էլ բաց են թողել դատական նիստը:

Վլադիմիր Ֆրիսկեն ու Դմիտրի Շեպելեւը որոշել են դատարանի միջոցով կանոնակարգել փոքրիկ Պլատոնի հետ տեսակցությունների հարցը:

Նույն շարքից