Գարիկ Մարտիրոսյանն ու նրա կինն ամուսնության առաջին 5 տարիների ընթացում միասին էին հյուրախաղերի մեկնել:
Ժաննան որոշում է անձնական կարիերայով զբաղվել և գրեթե չի հասցնում տան գործերով զբաղվել, և ամուսնուն էլ հազվադեպ է տեսնում:
Գարիկը Մարտիրոսյանն այդ ժամանակ երկընտրանքի առաջ է կանգնեցրել կնոջը. կամ ընտանիքը, կամ կարիերան, իսկ Ժաննան ընտրել է ընտանիքը:
«Ես հասկացա, որ Գարիկը ճիշտ է, և որ այդպես մեր ընտանիքը երկար կյանք չէր ունենա: Իսկ ես ցանկանում էի լավ ընտանիք ունենալ: Ինչ արած, կյանքում, ստիպված ես լինում զոհողությունների գնալ»,- ասել է հումորիստի կինը:
Չնայած ամուսնու հանրահայտությանը ՝ Ժաննան փորձում է չխանդել նրան, և առիթներ չփնտրել խանդելու համար:
«Կյանքը շատ կարճ է, որպեսզի ժամանակ կորցնես խանդելու վրա»,-ասել է Ժաննան: