Մշակույթ 

Մահացել է Ումբերտո Էկոն

Իտալացի հանրահայտ գրող ու փիլիսոփա Ումբերտո Էկոն մահացել է փետրվարի 19-ի երեկոյան իր տանը 85 տարեկանում, հայտնում է BBC-ն:

Ումբերտո Էկոն ծնվել է Իտալիայի Ալեսանդրա քաքաքում 1932 թ. հունվարի 5-ին : 1954 թ. ավարտել է Թուրինի համալսարանը, որտեղ միջնադարյան փիլիսոփայություն ու գրականություն էր ուսումնասիրում:

1980 թ. հրատարակված նրա «Վարդի անունը» վեպը նրան աշխարհահռչակ դարձրեց։

Ումբերտո Էկոն հայտնի է որպես նշանագիտության ոլորտի խոշորագույն հետազոտող, միջնադարյան  պատմության մասնագետ, նաև «Ֆուկոյի ճոճանիվը» ու «Կղզին նախօրեին» վեպերի հեղինակ: Նա նաև արժանացել է Մեծ խաչի ու Պատվավոր լեգեոնի կավալերի կոչումներին:

Նույն շարքից