Ռազմական 

ՆԱՏՕ-ն առաջիկայում ցամաքային գործողություններ չի իրականացնելու ԻՊ ահաբեկիչների դեմ

Ներկայումս ՆԱՏՕ-ն չի պատրաստվում ցամաքային գործողություններ իրականացնել ԴԱԻՇ-ի դեմ Իրաքում, Սիրիայում կամ Լիբիայում: TASS-ի հաղորդմամբ՝ այս մասին ուրբաթ ՆԱՏՕ-ի գործունեությանը և Մարոկկոյի հետ նրա հարաբերություններին նվիրված սեմինարում ելույթի ժամանակ հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ալեքսանդր Վերշբոուն:

«ՆԱՏՕ-ն օդային գրոհներ է իրականացնում ԴԱԻՇ-ի դեմ Իրաքում և Սիրիայում, նաև օգնություն է տրամադրում Իրաքի և Թունիսի բանակներին, որ նրանք կարողանան դիմակայել ահաբեկիչներին սպառնալիքներին»,- ասել է Վերշբոուն:

Նա նաև ընդգծել է «երկկողմ և բազմակողմ համագործակցության կարևորագույն դերը ԴԱԻՇ-ի և դրա նման կազմակերպությունների ոչնչացման գործում, ինչպես նաև Հյուսիսային Աֆրիկայում և Մերձավոր Արևելքում երկարաժամկետ կայունության վերականգնման հարցում»:

Նույն շարքից