Մշակույթ 

Ումբերտո Էկոյի հոգեհանգիստը տեղի կունենա Միլանի Սվորցա ամրոցում

Ինչպես արդեն հայտնել ենք, նախօրեին իր մահկանուն կնքած իտալացի հայտնի գրող և փիլիսոփա Ումբերտո Էկոն։

Մեծանուն գրողի  քաղաքացիական հոգեհանգիստը տեղի կունենա  փետրվարի 22-ին Միլանի Սվորցա ամրոցում:

Ումբերտո Էկոյի բնակարանի պատուհանները  նայում են հենց այդ պալատի պատերին, որը ժամանակին պատկանել  է միլանցի միապետերին:

Վերջին երկու տարին գրողը լուրջ հիվանդ է եղել։ Նրա մոտ քաղցկեղ էր ախտորոշվել, սակայն հարազատների խոսքով` մինչև վերջին օրը պահպանել էր իր աշխատունակությունը:

Նույն շարքից