Իրավական 

Կարևոր իրազեկում, եթե օգտվում եք գազալցակայաններից

iravaban.net-ի փոխանցմամբ՝ ավտոգազալիցքավորման ճնշակայաններում, այն է՝ ԱԳԼՃԿ-ներում ավտոգազավառելիքի առևտրի ժամանակ մարդկանց կյանքի և առողջության, շրջակա միջավայրի պաշտպանության, սպառողներին թյուրիմացության մեջ գցող գործոնների կանխարգելման համար նախատեսված կանոնները ամրագրված են ՀՀ կառավարության Ν 1101-Ն որոշմամբ:

Վերոնշյալ որոշման 91-րդ կետի համաձայն սահմանվում է. «Ավտոտրանսպորտի և այլ տրանսպորտային միջոցների լիցքավորման կարգն ԱԳԼՃԿ-ում որոշվում է ԱԳԼՃԿ-ի սեփականատիրոջ կամ շահագործող անձի կողմից:

Բնական գազի կոմպրեսացված վառելիքի լիցքավորումը պետք է կատարվի միայն լիցքավորման աշտարակների միջոցով:

Ամեն մի գազալիցքավորման աշտարակ պետք է ունենա ավտոտրանսպորտային միջոցի վարորդի գործողությունների հրահանգ: Այն պետք է հստակ կարդացվի օրվա բոլոր ժամերին:

Բնական գազի կոմպրեսացված վառելիքով լիցքավորման համար վարորդը պետք է ԱԳԼՃԿ ներկայացնի գազագլանոթային համակարգի ընդունված կարգով տրված փաստաթուղթ: Գլանոթ լիցքավորված գազի քանակը պետք է որոշվի սարքավորումներով` հաշվիչներով:

Մանրամասները՝ iravaban.net կայքում

Նույն շարքից