Ուկրաինական ուժայինները փորձել են Ավդեեւկա բնակավայրից ճեղքել Դոնեցկի աշխարհազորայինների պաշտպանությունը: Միաժամանակ Դոնեցկի հյուսիսում գտնվող Յասինովոտո բնակավայրում իսկական տանկային մարտեր են ծավալվել: Այս մասին տեղեկացնում է «Երրորդ համաշխարհային պատերազմ» պորտալը:
Տեղեկությունների համաձայն կիրառվում են հակատանկային հրթիռներ ու ականանետներ, լսելի են տանկային հրանոթերի համազարկեր:
Ականատեսների վկայությամբ փոխհրաձգությունը պարբերաբար բնույթ է կրում ու շարունակվում է մինչ այժմ: