Աշխարհում շատ են ընթերցասեր մարդիկ, ովքեր օգտագործում են ցանկացած հարմար առիթ գիրքը բացելու և կարդալու համար։ Գրքասերները երբեմն կատակով իրենց թմրամոլ են անվանում, որից բուժվելն ամենևին էլ հարկ չկա։ Չէ որ գիրքն է մեր առջև բացում հիանալի և անծայրածիր աշխարհ և փոխում մեր կյանքը։
Ներկայացնում ենք այն կարևորը փոփոխությունները, որոնք կկատարվեն Ձեզ հետ, երբ սկսեք շատ գիրք կարդալ․
Եթե ՁԵր կյանքը դատարկ և անգույն է, գիրքը կգունավորի և իմաստ կհաղորդի դրան։ Գիրք կարդալով՝ կսկսեք գնահատել կյանքն ու ինքներդ Ձեզ։
Կարիք չեք ունենա վազել խմիչքի հետևից և կխնայեք գումարը։
Գիրք կարդալով՝ ձեռք կբերեք մեծ ընտանիք։ Միգուցե արդեն իսկ ունեք այդ բազմանդամ ընտանիքը, սակայն միշտ միայնակ եք զգացել։ Ընթերցանությամբ Ձեզ կշրջապատեք սիրելի և հասկացող մարդկանցով։
Գիրք կարդալով կսկսեք ավելի գրագետ և գեղեցիկ խոսել, իսկ խոսելիս ավելի հանդարտ ու բարեկիրթ։ Նման եզրահանգման հոգեբանները վաղուց են եկել։ Բացի այդ, նոր բառեր կսովորեք, կհարստացնենք բառապաշարը։
Գիրքը օգնում է ձանձրալի ժամանակը կարճացնել։ Օրինակ եթե մետրոյում եք կամ երթուղայինում և դեռ երկար ժամանակ ունեք ձեր ցանկացած վայրը հասնելու համար, գիրքը միակ և հաճելի ուղեկիցը կլինի։ Մշտապես վերցրեք այն Ձեզ հետ։
Գիրք կարդալով կզարգացնենք Ձեր երևակայությունը և չեք վախենա տարօրինակ երևալուց։