News.yahoo.com կայքի լրագրողը անդրադարձել է Քիմ Քարդաշյանին և նրա հայկական արմատներին:
Time պարբերականի հետ զրույցում Քիմը նշել էր.
«Մեր հայրը` Ռոբերտ Քարդաշյանը, մեզ դաստիարակել է` պատմելով մեր արմատների մասին: Հայաստանը միշտ էլ մեր կյանքի մի մասնիկն է եղել: Մենք ուտում էինք հայկական ուտեստներ, լսում Հայաստանի մասին պատմություններ: Հայրս երբեք չի դադարել խոսել մեր արմատների մասին»:
Քարդաշյանը նաև պատմել է իր նախնիների պատմությունը, թե ինչպես են նրանք տեղափոխվել Միացյալ Նահանգներ, մինչեւ 1915 թվականը, երբ ավելի քան 1,5 միլիոն հայ սպանվեց Օսմանյան կայսրության դաժան քաղաքականության պատճառով:
Քարդաշյանը բազմիցս կոչ է արել Թուրքիային ընդունել Հայոց ցեղասպանությունը: Նա նաեւ կոչ է արել նախագահ Օբամային արտասանել «ցեղասպանություն» բառը «զանգվածային սպանություն» արտահայտության փոխարեն:
«Քարդաշյանների` Հայաստան կատարած այցը ավելի մեծ աղմուկ բարձրացրեց Հայոց ցեղասպանության վերաբերյալ: Նրանց շնորհվ ինֆորմացիան ավելի մեծ տարածում ստացավ»,-ABC News-ի հետ զրույցում նշել էր Վաշիգթոնի հայ դատի գրասենյակի խոսնակ Էլիզաբեթ Չուլջյանը:
Արդյո՞ք Քարդաշյանը պատրաստվում է նույն հայկական ոգով դաստիարակել նաև իր երեխաներին․
«Չնայած ես կիսով չափ եմ հայ, բայց ես մեծացել եմ իմ հայկական արմատներին այքան կապված, եւ ես ցանկանում եմ, որ իմ երեխաներն էլ անեն նույնը»։