Մշակույթ 

Սթիվ Ջոբսի անձնական իրերը վաճառվել են աճուրդում

ԱՄՆ-ում աճուրդում վաճառվել են Apple  ընկերության հիմնադիր Սթիվ Ջոբսի անձնական իրերը: Այս մասին գրում է ՏԱՍՍ գործակալությունը:

Մասնավորապես, վաճառվել է Ջոբսի ժամացույցը, որը նա կրել է 1980-ականների սկզբից: Ճապոնական Seiko ֆիրմայի ժամացույցը վաճառվել է 42,5 հազար դոլարով:

Վաճառվել են նաև Սթիվ Ջոբսի հին սանդալները, որը պատկանել է նրան 30 տարի առաջ: Մաշված կոշիկները  աճուրդում վաճառվել են 2,7 հազար դոլարով:

Մի քանի իրեր ևս, որոնք պատկանել են Apple-ի հիմնադրին, վաճառվել են:

Աճուրդում վաճառված ապրանքներից հավաքվել է 70 հազար դոլար:

Նույն շարքից