Ականջողերը, որ նվիրում է տղամարդը, պատմում են ամեն ինչ, թե ինչ է նա Ձեր մասին մտածում։
Մարդիկ, նույնիսկ ավելի քան իրերը, կարիք են ունենում վերաբերմունքի, պե՛տք է տեղ գտնել նրա համար և ներել, երբե՛ք որևէ մեկին դեն մի՛ նետեք։
Իմ ամենամեծ հաղթանակն այն է, որ ես սովորեցի ապրել ինքս ինձ հետ, ընդունել իմ թերությունները, ես հեռու եմ այն մտքից, որ նա եմ, ով ուզել եմ, բայց ես որոշեցի որ այնքան էլ վատը չեմ վերջիվերջո։
Ես երբեք չէի անհանգստանա իմ տարիքի համար, եթե իմանայի, որ ինձ կսիրեն և ես ինքս էլ կսիրեմ։
Ժամանակի ընթացքում դու հասկանում ես, որ քեզ տրված է երկու ձեռք՝ մեկը քեզ համար, իսկ մյուսը՝ նրան օգնելու։
Կնոջ գեղեցկությունը ո՛չ նրա հագուստի, ո՛չ կազմվածքի և ո՛չ էլ սանրվածքի մեջ է: Այն կնոջ աչքերի փայլի մեջ է: Չէ՞ որ աչքերը սրտի դռներն են, որտեղ ապրում է սերը:
Որպեսզի շուրթերդ դառնան գերող, ասա՛ բարի խոսքեր:
Որպեսզի աչքերդ գեղեցիկ լինեն, բարություն ճառագի՛ր:
Որպեսզի կազմվածքդ սլացիկ լինի, կիսի՛ր կերակուրդ աղքատների հետ:
Որպեսզի մազերդ փայլող և հմայիչ լինեն, մի՛ արգելիր երեխաներին խաղալ նրանց հետ:
Վստահ լինելու համար քայլի՛ր այն մտքով, որ դու մենակ չես:
Երբեք ոչ ոքի մի՛ լքիր: