Եմենի շիա ապստամբները գրավել են Սաուդյան Արաբիայի ռազմաբազան: Այն գտնվում է Սաուդյան Արաբիայի Նաջրան պրովինցիայում:
Ինչպես հայտնում է Եմենի Al-Masirah լրատվական գործակալությունը, հարձակումը պատասխանն էր Սաուդյան Արաբիայի՝ ազքատ երկրի դեմ իրականացվող հանցագործություններին:
Հարձակումից առաջ Եմենի օդուժը հրթիռակոծել է ավիաբազան, իսկ այնուհետեւ ցամաքային զորքերը գրավել են սաուդյան հենակետը: Ապստամբները բռնագրավել են մեծ քանակությամբ զենք-զինամթերք:
Ավելի վաղ Սաուդյան ռմբակոծիչները հրթիռակոծել էին Կադր շրջանը, ինչի հետեւանքով զոհվել էր 30 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ կանայք ու երեխաներ: