Ուկրաինական ուժայինների հարձակման հետեւանքով զոհվել է 3 աշխարհազորային: Այս մասին հայտնել են Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության հրամանատարական շտաբից, նշելով, որ նախօրեին Դոնեցկի պաշտպանական դիրքերը ենթարկվել են ուկրաինական ուժայինների հարձակման: Հակառակորդը ցանկացել է գրավել աշխարհազորայինների դիտակետ: Այս մասին տեղեկացրել է ՏԱՍՍ գործակալությունը:
Ծավալված մարտերի ընթացքում զոհվել է 3 աշխարհազորային:
Բացի այդ, ուկրաինական կողմը շուրջ 60 անգամ խախտել է հրադադարի տեժիմը, տանկերից հրանոթներից ու ականակետներից ռմբակոծելով աշխարհազորայինների հենակետերն ու Դոնեցկի բնակավայրերը: