Մշակույթ 

Հարյուրավոր մարդիկ եկել էին հրաժեշտ տալու ХХ դարի մտածողին

Միլանյան Սֆորցա ամրոցի դղյակներից մեկում տեղի է ունեցել իտալացի գրող, փիլիսոփա, պրոֆեսոր, սեմիոտիկ Ումբերտո Էկոյի քաղաքացիական հոգեհանգիստը, տեղեկացնում է Theguardian-ը:

Հիշեցնենք, որ Ումբերտո Էկոն մահացել է փետրվարի  19-ին,    84 տարեկանում` քաղցկեղից, որի դեմ երկու տարի պայքարում էր:

Հարյուրավոր ընկերներ էին եկել հրաժեշտ տալու ХХ դարի մտածողին: Պաշտոնական անձանց թվում էր մշակութային ժառանգության, մշակութային գործունեության և զբոսաշրջության նախարար Դարիո Ֆրանչեսկինին, կրթության համալսարանների և գիտական հետազոտությունների գործերով նախարար Ստեֆանիա Ջանինին, ինչպես նաև Միլանի քաղաքապետ Ջուլիո Պիզապիան և Թուրինի քաղաքապետ Պյեռո Ֆասինոն:

Էկոն Միլանում է ապրել կյանքի մեծ մասը և սովորել է իր հարազատ Պյեմոնտի շրջանի վարչական կենտրոն Թուրինի համալսարանում: Բնականաբար, Բոլոնիայից Էկոյին հարգանքի տուրք մատուցելու էին եկել աշխարհի հնագույն համալսարանի ներկայացուցիչները, որում նա ավելի քան  40 տարի դասավանդել է:

3007

Նույն շարքից