Առողջապահություն 

Բիլլ Գեյթսի հիմնադրամը կպայքարի Զիկա տենդի դեմ

Microsoft ընկերության հիմնադիր Բիլլ Գեյթսի և նրա կնոջ`Մելինդայի Bill and Melinda Gates Foundation (B&MGF) հիմնադրամը մտադիր է պայքարել Զիկա տենդի բռնկման դեմ:

«Մենք ներքաշվել էինք Էբոլայի դեմ պայքարում և այժմ Զիկայի դեմ ենք պայքարում», -Reuters գործակալությանը տված հարցազրույցում հայտնել է Մելինդա Գեյթսը:

Բիլլ Գեյթսի խոսքով, համաշխարհային հանրությունը կարողացավ Զիկա տենդի դեմ պայքարն «անհամեմատ ավելի արագ» սկսել, քան Էբոլայինը: Գեյթսի խոսքով, Զիկա վիրուսն անսպասելի է հայտնվել, որովհետեւ մինչեւ վերջերս զգալի խնդիր չէր թվում:

Մելինա Գեյթսը, խոսելով հիմնադրամի ձեռք առած միջոցների մասին, հայտնել է, որ հիվանդությունների վերահսկողության և կանխարգելման կենտրոնների և Առողջապահության համաշխարհային  կազմակերպության (ԱՀԿ) հետ փորձում են լավագույն գիտնականներին մի տեղում հավաքել:

Բիլլ եւ Մելինդա Գեյթսերի բարեգործական հիմնադրամը  50 մլն դոլար է տրամադրել Արեւմտյան Աֆրիկայի երկրներում Էբոլա մահացու վիրուսի դեմ պայքարի համար:

Նույն շարքից