Դիսնեյլենդում կհայտնվի «Աստղային պատերազմների» պուրակ: ABC հեռուստաալիքի շոուի ժամանակ Հարիսոն Ֆորդը ներկայացրել է նախագծի փոքրիկ տեսագրությունը: «Աստղային պատերազմների» պուրակը կկառուցեն Անահայմայում ու Օռլանդոյում։
«Ես երջանիկ եմ ու հպարտ, որ ինձ հնարավորություն է տրվել լինել այդ առասպելական ֆիլմի մասնակիցը: Բայց դուք էլ ինձ նման կարող եք զբոսնել այն բոլոր վարերում, որոնք լեգենդար են դարձել այդ ֆիլմի շնորհիվ: Ոչ թե հեռավոր մոլորակներում, այլ ձեր տան մոտ»,-ասել է դերասանը:
«Նոր մոլորակի» շինարարությունը կավարտվի տարեվերջին։