2015թ. նոյեմբերի 19-ին «Շենգավիթ» բժշկական կենտրոնում մահացած նորածնի ծնողներին հերթապահող բժշկուհին խնդրել է չբողոքել` ասելով, որ հիվանդանոցի թույլ օղակն ինքն է, իրեն գործից կհեռացնեն ու ավելացրել՝ «ոչինչ, դեպքն եղել է, դուք էլի երեխա կունենաք»:
Նշենք, որ երեխայի մայրը`25-ամյա Լարիսա Շահբազյանը, հղիության մինչև 34 շաբաթականը գտնվել է Արմավիր մարզի բժշկի հսկողության ներքո, սակայն կնոջ մոտ նկատվել է պտղաջրերի արտահոսք և 34 շաբաթականում հղին տեղափոխվել է «Շենգավիթ» ԲԿ, որտեղ 12 օր գտնվել է բժիշկների հսկողության ներքո :
Երեխայի հորեղբայրը հայտնել է, որ փոքրիկի մահվան օրը հերթապահ բժշկուհի եղել է Նարինեն, ում հարազատները մեղադրում են իր պարտականություններում թերացման մեջ:
Մահացած երեխայի հորեղբայրը նշում է, որ հղիին ծննդալուծելուց մեկ ժամ առաջ բժշկուհի Նարինեն հարազատներին վստահեցրել է, որ ամեն ինչ նորմալ է և կինը բնական ճանապարհով կունենա փոքրիկին, սակայն քիչ անց բժիշկը մոտեցել է հղիին, ով արդեն պատրաստվում էր գնալ ծնարան և ասել, որ երեխայի սրտի բաբախը չեն լսում՝ նա արդեն մահացած է:
Հղին բնական ճանապարհով ծննդալուծվել է, սակայն արդեն տեղյակ են եղել, որ երեխան մահացած է, «պորտալարն ամբողջությամբ փաթաթված է եղել երեխայի պարանոցին, իսկ տվյալ հատվածում երեխայի պարանոցի մաշկն ամբողջությամբ վնասված է եղել:
Շարունակությունը` սկզբնաղբյուր կայքում: