Մշակույթ 

Սելին Դիոնն ամուսնու մահից հետո վերադարձել է բեմ

Երգչուհի Սելին Դիոնը բեմ է վերադարձել ամուսնու՝ Ռենե Անժելիլի մահից հետո, հայտնում է afisha.mail.ru-ն։ Երգչուհու ամուսինը մահացել է հունվարին, քաղցկեղից։

«Ես հասկանում եմ, որ իմ կարիերան որոշ իմաստով նրա գլուխգործոցն էր, նրա երգը, նրա սիմֆոնիան։ Ես գիտակցում էի, որ եթե նա երբևէ լքի մեզ, ապա ես ստիպված կլինեմ շարունակել առանց նրա, հանուն նրա»,- ասել է Դիոնը համերգի ժամանակ։

Հանդիսատեսը հոտնկայս ծափահարել է նրան։ Դիոնը նաև հայտարարել է, որ Անժելիլը եղել է իր լավագույն քննադատը։ Նա հայտնել է, որ ամուսնու հետ մեկ ամբողջություն է եղել։

Նույն շարքից