Մարտի 26-ին իտալական Թուրին քաղաքում կբացվի Van Gogh Alive («Վան Գոգը`ողջ») բացառիկ ցուցահանդեսը, որն աշխարհի տարբեր անկյուններում այցելել են հարյուր հազարավոր արվեստասերներ:
Իտալական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այս ցուցահանդեսը բացառիկ է նրանով, որ հնարավորություն է տալիս այցելուներին ամբողջությամբ ներթափանցել հոլանդացի հանճարի ստեղծագործական աշխարհը:
Ժամանակակից տեխնոլոգիաների շնորհիվ Վան Գոգի հայտնի կտավներն արտացոլվում են ցուցասրահի ամենատարբեր անկյուններում` այցելուներին պատճառելով աննկարագրելի հաճույք:




