Յակուտիայում ավարտվել է արծաթի և ոսկու հավաքումը հոլիվուդյան դերասան Լեոնարդո Դի Կապրիոյին ժողովրդական «Օսկար» արձանիկ հանձնելու համար, հայտնում է dni.ru-ն։
Ակցիային մասնակցել են դերասանի 144 երկրպագուներ Յակուտսկից և հանրապետության այլ շրջաններից:
Ներկայումս կազմակերպիչները որոշում են Յակուտսկից ժողովրդական մրցանակը դերասանին հասցնելու հարցը: Պոտենցիալ փոխադրողների թվում է ԱՄՆ «20-րդ դար Ֆոքս» կինոընկերությունը:
Երկրպագուները նաև պաշտոնական նամակ են հղել Դի Կապրիոյի հիմնադրամ՝ պարգեւը հանձնելու հարցում օգնելու խնդրանքով։