ԱՄՆ ռազմական գերակայությունը շուտում անցյալի գրկում կհայտնվի, քանի որ նրա հիմնական ուժ համարվող ավիակիր նավատորմը կորցրել է երբեմնի նշանակությունը: Այս մասին գրում է Washington Post պարբերականը:
Ամերիկյան անվտանգության կենտրոնի զեկույցի համաձայն, եթե առաջներում ամերիկյան նավատորմին ոչինչ չէր կարող հակակշռել, ապա այժմ իրավիճակն փոփոխվել է: Ռուսաստանը, Իրանն ու Չինաստանը վերջին տարիներին նոր մոդեռնիզացիա կատարելով զինված ուժերում, որը լրւագույն մարտահրավեր է Միացյալ նահանգներին:
Մասնավորապես Չինաստանի ու Ռուսաստանի բանակները համալրվել են արդիական հակաօդային պաշտպանության ու հարվածային հեռահար մի շարք համակարգերով, որը զրկում է ամերիկյան նավատորմին համաշխարհային տիրապետությունից:
Ոստի, եթե առաջիկայում Պենտագոնը չվերանայի իր մարտավարությունը, ապա կարող է հայտնվել մեղմ ասած ոչ նախանձելի վիճակում: