Քիմ Քարդաշյանի մայրն անհանգստացած է Քանյե Ուեսթի պահվածքից: Ռեփերը հայտնի է իր բռնկուն բնավորությամբ եւ միկրոբլոգում իր թվիթերով:
Քրիս Ջեները Քիմ Քարդաշյանին զգուշացրել է Քանյե Ուեսթի թվիթների մասին` հայտնելով, որ Twitter-ում այս կամ այն մարդու դեմ Քանյե Ուեսթի «պատերազմը» վատ է ազդում Քարդաշյան ընտանիքի իմիջի վրա:
«Քանյեն իրեն չի վերահսկում: Քրիսին դա անհանգստացնում է։ Նա ուզում է, որ Քիմը խոսի Քանյեի հետ: Քիմը նշում է, որ մայրիկը ճիշտ կանի չխառնվի նրա գործերին: Քրիսը սիրում է Քանյեին եւ նրան միշտ որդու պես է վերաբերվել: Նա ընդամենը ուզում է, որ Քանյեն երաժշտությամբ զբաղվի, որ թվիթները չշեղեն նրան», -People-ին հայտնել է աղբյուրը: