Իրավական 

Թուրքիայում բեմադրվելու է հասարակաց տների բիզնեսով հայտնի Մաթիլդ Մանուկյանի կյանքը

analitik.am

Թուրքիայում պատրաստվում են հասարակաց տների բիզնեսով հայտի Մաթիլդ Մանուկյանի կյանքի վերաբերյալ բեմադրություն ցուցադրել:



Ինչպես փոխանցում է թուրքական «Ռադիքալ» պարբերականը, մոնո ներկայացումը պատրաստել է դերասանուհի Բահար Հաջըբեքթաշօղլուն, ով էլ խաղալու է Մաթիլդ Մանուկյանի դերը: Ներկայացումն անցկացվելու է ապրիլի 8-ին Ստամբուլում:



Երիտասարդ դերասանուհին ներկայացումը կոչել է «Մաթիլդի և Մանուկյանի առերեսումը»: Բահար Հաջըբեքթաշօղլուն նշել է, որ 10 ամսից ավել ուսումնասիրել է Մանուկյանի կյանքը, այցելել նրա բնակարաններ, ինչից հետո պատրաստել է բեմադրությունը:



Նշենք, որ Մաթիլդ Մանուկյանին կարելի է կոչել լեգենդար կերպար Թուրքիայի համար: Վերջինս խոշոր կարողություն է կուտակել հասարակաց տների բիզնեսով, ինչի արդյունքում էլ որոշակի դերակատարում է ունեցել թուրքական տարբեր շրջանակներում: 1990-ականների մի քանի տարի շարունակ Մանուկյան Մանուկյանը եղել է Ստամբուլի ամենախոշոր հարկատուն: Նա զբաղվել է նաև անշարժ գույքի բիզնեսով: Ծնվել է 1914 Ստամբուլում, կյանքից հեռացել է 2001 թվականին՝ 87 տարեկան հասակում:

Նույն շարքից