Իրավական 

Բաշինջաղյան փողոցի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել

analitik.am

Ապրիլի 4-ին, ժամը 07.03-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Բաշինջաղյան փողոցի 1-ին նրբանցքի թիվ 3 շենքի բնակարաններից մեկից ծուխ է նկատվում:

 

Դեպքի վայր են մեկնել ՃԿԱԿ Օխ-ն և երկու մարտական հաշվարկ:

 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 07.23-ին մարվել՝ 07.56-ին: Բնակարանի խոհանոցում ամբողջությամբ այրվել են պահարանը և սառնարանը, մասնակի՝ լվացքի մեքենան, գազօջախը և սպասք լվացող մեքենան:



Նույն շարքից