Իրավական 

Օմսկում տունը քանդել են` առանց բնակիչներին տարհանելու

analitik.am

Ռուսաստանի Դաշնության Օմսկ քաղաքում քանդել են երկհարկանի վթարային տունը, որի բնակարաններից 2-ում մարդիկ են եղել:

 


Ինչպես նշում է gazeta.ru-ն, բնակարաններից մեկում ապրել է բազմազավակ ընտանիք, իսկ մյուսում` տարեց կին: Նրանք հրաժարվել են լքել իրենց բնակարանները:

 


Ընթացիկ տարվա մարտի կեսերին, երբ տարեց կինը տանը մենակ է եղել, սկսվել է շենքի ապամոնտաժումը: Դրա հետևանքով ոչնչացվել է 2 ընտանիքի գույքը, այդ թվում՝ նաև մանկական իրերն ու կահույքը:

Նույն շարքից