Իրավական 

ՀԽ անդամին դանակահարելու մեջ մեղադրվող երիտասարդը կալանավորվել է. Armtimes.com

analitik.am

Գյումրիում «100-ամյակն առանց ռեժիմի» շարժման հանրահավաքի ժամանակ Հիմնադիր խորհրդարանի անդամ Հրաչիկ Միրզոյանին դանակահարելու մեջ կասկածվող Ռուդիկ Խաչատրյանին երեկ մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը):



Այս մասին ի պատասխան Armtimes.com-ի հարցին ասել է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը՝ հավելելով, որ Խաչատրյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նույն շարքից