Իրավական 

Չինաստանում տաքսիստները բողոքի ցույց են արել ու թունավորել իրենք իրենց

analitik.am

Պեկինում տաքսիստները բողոքի ցույց են արել, որի ընթացքում խմել են պեստիցիդ նյութը, որն օգտագործվում է վնասատուների և մոլախոտերի ոչնչացման համար։ Հիվանդանոց է տեղափոխվել մոտ 30 տաքսիստ, գրում է «Ինտերֆաքս» գործակալությունը։

 


Չինական ոստիկանության համաձայն՝ տաքսիստները Չինաստանի մայրաքաղաք են եկել հյուսիսային Հեյլունցզյան նահանգից։ Նրանք բողոքել են գործատուների՝ մեքենաների վարձակալության պայմաններից։

 


Նրանց կյանքին վտանգ չի սպառնում։

Նույն շարքից