Մշակույթ 

Սանկտ Պետերբուրգում Սերգեյ Դովլաթովի մասին ֆիլմ են նկարահանում

Սանկտ Պետերբուրգում սկսվել են հայկական արմատներով գրող Սերգեյ Դովլաթովի մասին ֆիլմի նկարահանումները։

Ռեժիսոր Ալեքսեյ Գերմանը ձևավորել է տպավորիչ թիմ, որին, մասնավորապես, մասնակցում են դերասաններ Ելենա Լյադովան, Դանիլա Կոզլովսկին և Սվետլանա Խոդչենկովան, օպերատորն է Լուկաշ Զալը: Ֆիլմի նկարահանումներին մասնակցելու են նաև Հայաստանը, Սերբիան, Լեհաստանը, Ֆինլանդիան և Ռուսաստանը, գրում է MK-ն:

Չորս օր Սերգեյ Դովլաթովի կյանքից։ Պատահական հանդիպումներ, ընտանեկան հարաբերություններ, զրույցներ Իոսիֆ Բրոդսկու հետ արտագաղթի նախօրեին` կներկայացվի 1970-ականների լենինգրադյան կյանքը։

b81160f84a45dad598dbf557d1866ff5 0a604aa28c791b2f9daf493fd46be633 57cf4cc860d77a700559c4aaf9c192d4

Նույն շարքից