Իրավական 

Մոսկվայում կողոպտիչները բանկոմատից 8 մլն ռուբլի են գողացել և թողել այն հարևան բակում

analitik.am

Մոսկվայում կողոպտիչները բանկոմատ են կոտրել և հափշտակել ավելի քան 8 մլն ռուբլի, ապա գումարը գցել են հարևան բակում և թաքնվել, տեղեկացնում է gazeta.ru-ն։

 


Հաղորդվում է, որ գործել է բանկոմատի ազդանշանային համակարգը, և կեսգիշերին այդ մասին տեղեկացել է ոչ կառավարական հաստատությունների պահպանության հերթապահ մասը։

 


«Երկու անհայտ անձինք կոտրել են բանկոմատը, որում 8.28 մլն ռուբլի գումար է եղել։ Քննության ընթացքում դրանք հայտնաբերվել են հարևան բակում»,- հաղորդել է ՌԴ մայրաքաղաքային ոստիկանական վարչությունը։

 


Ոստիկանները դժվարանում են ասել, թե ինչն է խանգարել հանցագործներին մտադրությունը մինչև վերջ իրագործել։

Նույն շարքից