Իրավական 

Արարատի մարզում 19-ամյա տղան անպատասխան սիրո պատճառով ինքնասպան է եղել. «Փաստինֆո»

analitik.am

Մարտի 14-ին Արարատի մարզի Բերդիկ գյուղի Արարատյան նրբանցքի տներից մեկի տանիքում հարազատները հայտնաբերել էին 19-ամյա Հովհաննես Մեհրաբյանին՝ կախված վիճակում:



«Փաստինֆո»-ին որոշ տեղեկություններ են հայտնի դարձել այս ցավալի դեպքի վերաբերյալ:



Տղան սովորել է Երևանի «Ավետիք Մկրտչյանի» անվան համալսարանի 1-ին կուրսում, և բանակից 3 տարվա տարկետում է ունեցել: Անցյալ տարվանից նա ընկերություն է արել իր ընկերոջ հարևանուհու հետ: Բայց այս տարեսկզբին նրանց սիրային կապը խզվել է:



Մարտի 13-ին Հովհաննեսն այցելել է նույն գյուղում բնակվող ընկերոջը, ով, ինչպես ասացինք, բնակվում է նախկին ընկերուհու հարևանությամբ:



Մեկ օր անց Հովհաննեսը զանգահարել է ընկերոջն ու ասել, որ այլևս իրեն չզանգահարեն, քանի որ ինքն անհասանելի է լինելու ու անջատել է իր բջջային հեռախոսը: Անհանգստացած ընկերը, չկարողանալով զանգահարել, գնացել է ընկերոջ տուն, բայց նա տանը չի եղել:

Նույն շարքից