Իրավական 

Դանակահարություն Երևանի Հասրաթյան փողոցում

analitik.am

Ապրիլի 5-ին 10:20-ին, «Արմենիա» ԲԿ-ից ոստիկանության Մաշտոցի բաժնի հերթապահ մաս ահազանգ է ստացվել այն մասին, որ «որովայնի կտրած-ծակած թափանցող վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 36-ամյա Արմեն Նախչվանյանը: 

 

ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ դեպքի առթիվ նույն օրը Երեւանի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: 

 

Քննության ընթացքում պարզվել է, որ տղամարդը մարմնական վնասվածքներ է ստացել Հասրաթյան փողոցում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ: 

 

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական միջոցառումներ` դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ:

Նույն շարքից