Իրավական 

«Տղեք Հովոն մահացավ, մեր լավ ընկերը էլ չկա». Hraparak.am

analitik.am

«Բալա ջան էնենց ուժեղ պայթուն էր, մեզ թվաց թե մեր թաղամասը պայթեց, բայց պարզվեց, որ տուննա պայթել։ Բոլորս դուրս վազեցինք, երեխեքը լացում էին, մինչև հիմա էլ վախեցած ենք, երևի մենք բոլորս կհրաժարվենք գազ օգտագործելուց»,- hraparak.am-ին ասել է Ավան 6-րդ փողոցի բնակիչներից Սուրենը։



Հիշեցնենք, որ ապրիլի 5-ին, ժամը 18:55-ին ահազանգ է ստացվել, որ Ավան վարչական շրջանի 6-րդ փողոցի տներից, որ պայթյունի ձայն է լսվել, որից հետո տունն ամբողջությամբ փլուզվել է, ինչի պատճառով էլ նշված տանը վարձակալական հիմունքներով բնակվող 35-ամյա Հովհաննես Կլնչյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն։



Փողոցով քայլելիս երբ մոտենում էինք նշված տանը, երիտասարդներից մեկը բարձր բղավել է․ «Տղեք Հովոն մահացավ, մեր լավ ընկերը էլ չկա»։ Տղաները մեծ դժվարությամբ բայց կարողացան, որոշակի տեղեկություններ տրամադրել․«Էդ տանը վարձով էր ապրում, ամուսնացած բաժանված էր, միայնակ տղամարդ էր, իր համար ապրում էր։ Ճիշտն ասած, հավեսով ասող-խոսող մարդ էր»,-ասել է Սուրենը։

Նույն շարքից