Իրավական 

Չինաստանում յոթ հոգանոց ընտանիքը խեղդվել է` փորձելով փրկել 17-ամյա մի աղջկա

analitik.am

Չինաստանի հարավում` Գուանդուն նահանգում, խեղդվել է 7 անդամից բաղկացած ընտանիք, որը փորձել է փրկել 17-ամյա մի աղջկա:

 


Ինչպես նշում է lenta.ru-ն, ողբերգական միջադեպը տեղի է ունեցել հանգուցյալների հիշատակի օրը, երբ ընտանիքի անդամներն այցելել են իրենց հարազատների գերեզմաններ:

 


Երիտասարդ աղջիկը, որոշելով լվանալ ձեռքերը, ընկել է ջրամբարը:

 


Տեսնելով վտանգի մեջ հայտնված աղջկան` հարազատները, այդ թվում՝ նաև նրա ծնողները, օգնության են շտապել, սակայն խեղդվել են դեռահասի հետ:

 


Աղբյուրը մանրամասնում է, որ մահացածների թվում եղել է ևս 2 դեռահաս` 13 և 15 տարեկան:

Նույն շարքից