Իրավական 

Բախվել են Opel-ն և Porsche Cayenne-ը, կան տուժածներ. Shamshyan.com

analitik.am

Երևան-Վանաձոր ավտոճանապարհին՝ Արագածոտնի մարզում Ուշի գյուղի վարչական տարածքում գտնվող ոլորաններում այսօր՝ ժամը 12:30-ի սահմաններում, բախվել են Երևանի բնակիչ 28-ամյա Ս. Ֆ.–ի վարած Porsche Cayenne մակնիշի և Opel մակնիշի 34 AT 473 համարանիշի ավտոմեքենաները, տեղեկացնում է Shamshyan.com–ը:



Վթարի հետևանքով Opel-ի վարորդն ու ուղևորը և Porsche Cayenne-ի ուղևորը քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենաներից ու օպերատիվորեն ժամանած շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել են Աշտարակի բժշկական կենտրոն:



Բախման հետևանքով Porsche-ը դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մասամբ կախվել ձորակում:

Նույն շարքից