Իրավական 

Թուրքիայի նախկին պետնախարարը փորձել է ճամպրուկներով գումար տանել արտերկիր

analitik.am

Եվրամիության հարցերով Թուրքիայի նախկին պետնախարար Էգեմեն Բաղըշը, որը Թուրքիայում «Մեծ կաշառք» գործողությանն առնչվող 4 հիմնական անուններից մեկն էր, փորձել է ճամպրուկներով գումար տանել արտերկիր։

 


Ինչպես տեղեկացնում է թուրքական Zaman օրաթերթի կայքը, արդեն երկու օր լրատվամիջոցներով  տարածվող այս տեղեկությունը չափազանցված է։

 


Պարբերականը միջադեպի վերաբերյալ նոր մանրամասներ է ներկայացնում։

 


Պարզվում է՝ Լոնդոնի օդանավակայանում նրա ճամպրուկներում գումարը բացահայտել են վարժեցված շները։ Նրանք մոտեցել են ճամպրուկին ու անօրինական ապրանքի մասին «ահազանգ» տվել։ Դրանից հետո բրիտանական ոստիկանությունը Բաղըշին հարցրել է, թե արդյոք ուղեբեռում գումար կա՞։

 


Երեխաների հետ Լոնդոն մեկնող Բաղըշն անհարմար վիճակում է հայտնվել ու ոստիկաններին հաղորդել է, թե ճամպրուկում իսկապես որոշակի գումար կա։ Հետո, շրջվելով դեպի երեխաները, ասել է. «Ինձ հավանաբար չճանաչեցին, հակառակ դեպքում չէին հարցնի»։

 


Դեպքին ականատես են եղել նույն ինքնաթիռով Լոնդոն թռչող որոշ ուղևորներ։ Կարճ ժամանակ անց դեպքը բերնեբերան տարածվելով՝ չափազանցվել է, և Թուրքիայում ենթադրել են, որ Բաղըշը երկու ճամպրուկով գումար է հանել երկրից։

Նույն շարքից