Իրավական 

ԱՄՆ-ում 100-ամյա տղամարդը սեփական տան մեջ սպանել է իր 88-ամյա կնոջը, ապա ինքնասպան եղել

analitik.am

ԱՄՆ-ի Նյու Ջերսի նահանգում 100-ամյա Մայքլ Ջասքինը սեփական տան մեջ սպանել է իր 88-ամյա կնոջն ու դրանից հետո վերջ տվել նաև իր կյանքին:

 


Ինչպես նշում է nbcnewyork.com-ը, Ջասքինը կնոջը` Ռոզալիային, սպանել է քնած ժամանակ` հարվածելով կացնով: Հետո նա գնացել է լոգարան ու դանակով ինքնասպան եղել:

 


Իրավապահների փոխանցմամբ՝ իրենք դեռևս չգիտեն սպանության ու ինքնասպանության իրական դրդապատճառները: Սակայն նրանց հայտնի է, որ տարեց զույգն ունեցել է մի շարք կենցաղային բնույթի տարաձայնություններ:

 


Հարևանների պատմելով՝ Մայքլն ու Ռոզալիան գրեթե միշտ միասին են եղել:

Նույն շարքից