Lenta.ru կայքի փոխանցմամբ՝ NASA-ն New Horizons կայանից լուսանկարել է Պլուտոն մոլորակի հյուսիսային բևեռի սառցասարերը։ Դրանք գտնվում են Լոուելի շրջանում, որն իր անվանումը ստացել է գաճաճ մոլորակի որոնումները նախաձեռնած աստղագետ Պերսիվալ Լոուելի անունով։
Լուսանկարներում պատկերված կանյոններից մեկի լայնությունը հասնում է մինչև 75 կիլոմետրի։ Այն գտնվում է անմիջապես հյուսիսային բևեռի մոտակայքում։