Lenta.ru կայքի փոխանցմամբ՝ կյանքի 79-րդ տարում մահացել է ամերիկացի դերասան Թոնի Բերթոնը, ով հայտնի է դարձել «Ռոքի» ֆիլմերի շարքում Թոնի «Դյուկ» Էվերսի դերի շնորհիվ:
Սիլվեսթեր Ստալոնեի հետ Բերթոնը նկարահանվել է անհաղթելի բռնցքամարտիկի մասին բոլոր 6 օրիգինալ ֆիլմերում: Դերասանի մահվան պատճառների մասին չի հաղորդվում:
Մինչև դերասանի կարիերա սկսելը Բերթոնը եղել է ֆուտբոլիստ և պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ: