Իրավական 

ՀԽ-ի Գյումրիի համակարգողի տան կիսաբաց տանիքից նռնակ են գտել. Լևոն Բարսեղյան

analitik.am

Ոստիկանները Հիմնադիր Խորհրդարանի Գյումրու գրասենյակում խուզարկում են իրականացրել։ Այս մասին Facebook-ի իր էջում կատարված գրառման միջոցով փոխանցում է Գյումրիի «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը:



«Քիչ առաջ լուր ստացանք, որ ոստիկանությունը, Գյումրիում խուզարկելով Հիմնադիր Խորհրդարանի տեղական համակարգող Արամ Հակոբյանի սեփական տունը, կիսաբաց տանիքից թարմ փաթեթավորված նռնակ է գտել ու ձերբակալել է վերջինիս: Նրան տեղափոխել են ՀԽ Գյումրու գրասենյակ և այժմ խուզարկում են գրասենյակը:



Վանաձորում համանման կերպ են զարգանում իրադարձությունները, տեղական համակարգող ՀովհաննեսՂազարյանին են տարել ՀԽ տեղական գրասենյակ եւ խուզարկում են այն:



Մեր տեղեկություններով, գրասենյակների վարձակալական պայմանագրերը կազմված են օրենքի պահանջներին համապատասխան»,- գրում է Բարսեղյանը:

Նույն շարքից