Միջազգային 

ՌԴ-ում հայ գործարարի սպանությունը տեսախցիկները ֆիքսել են. տեսանյութ

Ինչպես արդեն հայտնել էինք Հայաստանի քաղաքացուն հայտնաբերել էին  իր Lexus GX 450 ավտոմեքենայում  չորս հրազենային մահացու վնասվածքով մերձմոսկովյան Շյոլկովի շրջանի Զագորյանսկ ավանում գործող «Охотничий домик» սրճարանի հարևանությամբ:

Ռուսական մամուլում հրապարակումներից տեղեկանում ենք, որ  մահացածը  «Մեդկոմ» ՍՊԸ-ի տնօրեն` 36-ամյա Սերգեյ Մկրտչյանն է: Նրա ընկերն էլ վիրավորվել է ոտքի շրջանում, հոսպիտալացվել է և արդեն ցուցմունք է տվել ու նկարագրել իրենց վրա կրակողին:

Ըստ պարբերականի՝ հնարավոր է, որ Մկրտչյանին սպանել են բիզնեսի նրա բաժինը ձեռք գցելու համար:

Անվտանգության տեսախցիկները ֆիքսել են գործարարի սպանությունը: Տեսանյութը հրապարակել է «360» հեռուստաալիքը:

 

 

Նույն շարքից