Իրավական 

Ժ. Սեֆիլյանը, Վ. Ավետիսյանը, Պ. Մանուկյանը և Գ. Սաֆարյանը ձերբակալվել են՝ զանգվածային անկարգություններ նախապատրաստելու կասկածանքով

analitik.am

2015թ. ապրիլի 24-ին հրապարակային միջոցառումների անցկացման վայրերում զանգվածային անկարգությունների նախապատրաստության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում այսօր ձերբակալվել է 4 անձ։

 

 

Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից հայտնում են, որ  հաշվի առնելով հասարակության հետաքրքրությունը՝ տեղեկացնում են, որ ՀՀ քրեական օրենսգրքի 35-225-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով ձերբակալվել են  Վարուժան Ավետիսյանը, Պավել Մանուկյանը, Գևորգ Սաֆարյանը, Ժիրայր Սեֆիլյանը։
 



Առերևույթ հանցագործության նախապատրաստության բոլոր հանգամանքները բացահայտելու ուղղությամբ ՀՀ ԱԱԾ և ՀՀ ոստիկանության օպերատիվ աշխատակիցների հետ համատեղ շարունակվում են իրականացվել անհետաձգելի քննչական գործողություններ և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, որի արդյունքների մասին տեղեկություն կտրամադրվի լրացուցիչ։

Նույն շարքից