Իրավական 

Ինչո՞ւ հեռացվեց Շիրակի մարզի ոստիկանապետը. Վարկած. Armtimes.com

analitik.am

Երեկ պաշտոնանկ է արվել Շիրակի մարզի ոստիկանապետ Վարդան Նադարյանը: Ոստիկանության հասարակայնության և լրատվության հետ կապերի բաժնից հաստատել են այս տեղեկությունը՝ հավելելով, որ Շիրակի ոստիկանապետ է նշանակվել Արաբկիրի բաժնի պետ Գրիգոր Ամիրխանյանը, իսկ Նադարյանն ուղարկվել է կադրերի ռեզերվ: Նադարյանի պաշտոնանկության հիմնական վարկած է համարվում այն, որ վերջինս չի կարողացել մարզում վերահսկելի վիճակ ապահովել:



Հիշեցնենք, որ դեռ մարտի 8-ին Գյումրու Մյասնիկյան փողոցում փոխհրաձգություն էր տեղի ունեցել, որի արդյունքում 6 մարդ հոսպիտալացվեց, իսկ ավելի ուշ մահացավ Կնյազ Ղազարյանը: Ապա Գյումրի-Բավրա ավտոճանապարհին սպանվել էին քրեական անցյալ ունեցող Սամվել Հակոբյանն ու Քրիստ Վարդանյանը: Դրան էլ հաջորդեց Հիմնադիր Խորհրդարանի հանրահավաքի ժամանակ տեղի ունեցած սադրանքն ու դանակահարությունը: Բացի այդ՝ մի դանակահարություն էլ եղել էր մարտի 26-ին՝ Գյումրու գերեզմանոցի հարևանությամբ:



Armtimes.com-ի տեղեկություններով, Նադարյանի պաշտոնանկության հարցում զգալի դեր ունի նաև ԲՀԿ նախկին ղեկավար Գագիկ Ծառուկյանը:



Բանն այն է, որ տարածված լուրերի համաձայն, Նադարյանը Գյումրիում ահաբեկել, ապա զենքով սպառնացել էր գյումրեցի ճանաչված ըմբշամարտիկ, Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանին:

Նույն շարքից