Իրավական 

Ամերիկյան դատարանը դարձյալ քննում է մանկապղծության գործով Մայքլ Ջեքսոնի դեմ ներկայացված հայցը

analitik.am

Ամերիկյան դատարանը դարձյալ քննում է մանկապղծության գործով (հետմահու) Մայքլ Ջեքսոնի դեմ ներկայացված հայցը՝ գրում է The Times-ը:



Դատական փաստաթղթերում նշվում է, որ Մայքլ Ջեքսոնը գաղտնի բեմադրել է հարսանեկան արարողություն, որի ժամանակ որպես «հարսնացու» հանդես է եկել 9-ամյա մի տղա, իսկ հետո երեխայի հորը վճարել է 1 մլն դոլար լռության դիմաց՝ գրում է թերթը:



Այս պնդման հեղինակը 36-ամյա Ջեյմս Սեյֆչակն է, ով փոփ-երգչին մեղադրել է սեռական ոտնձգությունների մեջ:



Եթե գործին ընթացք տրվի, ապա կարող են հրապարակվել վկայություններ, որոնք դատարանը չէր քննել 2005-ին, երբ Ջեքսոնի դեմ դարձյալ առաջադրվել էին մանկապղծության մեղադրանքներ:



«Սեյֆչակը պնդում է, որ երբ ինքը երեխա է եղել, Ջեքսոնը իրեն նվիրել է ամուսնության վկայական ու ամուսնական մատանի՝ որպես «անմահ սիրո» խորհրդանիշ»,- ասվում է հոդվածում:

Նույն շարքից