Իրավական 

«Օուշենի 11 ընկերների» օրինակով կատարված զարդերի գողությունը խոշորագույնն է Բրիտանիայի պատմության մեջ

analitik.am

«Օուշենի 11 ընկերները» ֆիլմի օրինակով գողությունը կարող է խոշորագույնը լինել Բրիտանիայի պատմության մեջ, գրում է Daily Star-ը:



Չարագործներին հաջողվել է հափշտակել 100 մլն ֆունտ ստերլինգի ոսկերչական զարդեր:



Տվյալների համաձայն՝ զատկական հանգստյան օրերի ընթացքում չարագործները թունել են փորել դեպի Hatton Garden Safe Deposit Ltd պահոց, որը գտնվում է Լոնդոնի հայտնի ոսկերչական շրջանում: Նրանց հաջողվել էր անջատել ազդանշանային համակարգը: Միայն երեքշաբթի օրն է աշխատանքի գնացած անձնակազմը հայտնաբերել գողությունը:



Գողերն իրենց հետ տարել են, մասնավորապես, կանխիկ գումար, հազվագյուտ ադամանդներ: Ենթադրվում է, որ նրանք թալանել են 300 պահոց:



Woman in forensic suit

 

 

Նույն շարքից